Ամառային օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ռուսաստանաբնակ հայ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել և մակագրել. «Իմ արժանավոր ադրբեջանցի եղբոր՝ Ռուսլանի հետ»։
Մարզիկի երկրպագուները ոչ միանշանակ են ընդունել այդ գրառումը։ Նկարի մեկնաբանություններում մի մասը քննադատել է Միհրանին, ոմանք էլ աջակցել և ողջունել են երկու ազգերի միջև ընկերության փաստը:
![](https://i0.wp.com/old.araratnews.am/wp-content/uploads/2019/12/Mihran_Harutyunyan.jpg?w=640)