«Փյունիկի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկին առաջին հարցազրույց է տվել պաշտոնական նշանակումից հետո:
Հայաստանի հավաքականի լեգենդար նախկին դարպաապահը պատասխանել է երևանյան ակումբի մամուլի ծառայության հարցերին:
«Փյունիկ» տեղափոխության մասին
«Ինձ համար առաջին հերթին կարևոր էր իմ` որպես մարզիչ զարգանալը և կոնկրետ նպատակների հասնելը: Ես ունեմ ֆուտբոլի իմ տեսությունը, ընկալումը և կցանկանայի դրանք կյանքի կոչել: «Սոչի» ֆուտբոլային ակումբում ինձ հնարավորություն ընձեռնվեց ղեկավարել թիմը երեք շաբաթ, և ես զգացի, որ դա, երևի, իմ գործն է: Դա ինձ համար մարտահրավերի պես մի բան է, եթե չհաջողեմ, երևի, վերջ դնեմ այս գործունեությանը, բայց հուսով եմ և վստահ, որ ամեն բան լավ է լինելու»:
Առաջին տպավորությունները թիմի մասին
«Շատ հաճելի տպավորություն ունեցա իմ հարազատ վայրից` Երևանից, նման ընկերասեր, համախմբված թիմից, որը համալրված է նման պրոֆեսիոնալներով` սկսած ֆուտբոլային ակումբի աշխատակիցներից: Բացի այդ, ֆուտբոլիստներն էլ բավականին լավ մակարդակի են, այնպես որ տպավորությունն էլ լավն էր: Ցավոք սրտի, չէր ստացվում հետևել, քանի որ նախկին աշխատանքս շատ ժամանակ էր խլում, բայց մակերեսորեն ես ծանոթ էի ակումբին, գիտեի, որ վերջերս այնքան էլ լավ արդյունքներ չի գրանցել, իհարկե, դա տխրեցնող էր»:
Ռոման Բերեզովսկի մարզչի մարզչական փիլիսոփայության և նպատակների մասին
«Կարծում եմ, որ դաշտում առաջնահերթ պետք է համախոհներ լինեն և նույն կերպ հասկանան խաղը, ինչպես նվագախմբում, երբ նոտաներն են բաժանում, և յուրաքանչյուրը գիտի, թե ինչ պետք է անի, նույնը նաև ֆուտբոլի դաշտում է, թիմում յուրաքանչյուրն իր դիրքի համաձայն պետք է հասկանա, թե ինչպես գործել այս կամ այն իրավիճակում:
Իմ առջև որևէ առաջադրանք չի դրվել, բայց ես հասկանում եմ, թե որն է նպատակը և ինչի պետք է ձգտենք, հատկապես առաջիկա երեք խաղերում: Ավելի հեռուն նայել պետք չէ, մեր հիմնական առաջադրանքն առաջիկա երեք խաղերն են: — Օգնական Սերգեյ Չիկիշևի մասին։ -Իմ առաջին քայլերը մարզչական գործունեության մեջ կապված էին հենց իր հետ: Նա ղեկավարում էր «Դինամոյի» երիտասարդական թիմը, երբ ես ավարտեցի դարպասապահի` իմ կարիերան և սկսեցի մարզչական գործունեությունս, և նա ինձ վրա մեծ տպավորություն գործեց նախ իր ահռելի փորձով. նա 23 տարեկանից մարզիչ է , արդեն 30 տարուց ավելի է, ինչ մարզիչ է աշխատում, և դա չի կարող անպտուղ մնալ, հենց այդ փորձը պետք է օգնի մեզ»:
Ռոբերտ Արզումանյանի մասին
«Կարծում եմ` նա շատ լավ է հասկանում խաղը: Դաշտում մենք իրարից բավականին մոտ էինք խաղում, կարծում եմ` կլրացնենք իրար ինչպես դաշտը ճանաչելով, այնպես էլ մեր աշխատանքում»:
Ամենավառ հուշերը կապված Հայաստանի հետ
«Վերջերս եմ եկել և այսուհետ մշտապես այստեղ եմ լինելու և արդեն իսկ դրական լիցքեր եմ ստանում` զգալով ինձ շրջապատողների սերը ինչպես փողոցներում, այնպես էլ ցանկացած այլ վայրում: Հիշում եմ 90-ականների սկիզբը, դժվար ժամանակահատված էր, որին ես էլ որոշակիորեն ականատես եմ եղել: Հիմա ամեն բան շատ ավելի լավ է, և հուսով եմ, որ էլ ավելի լավ է լինելու»:
«Ի՞նչն է ամենից շատ ասոցացնում Հայաստանի հետ»։
«Դպրոցական տարիները, որոնք այստեղ եմ անցկացրել, հրաշալի մթերքները, որ չես գտնի աշխարհի ոչ մի անկյունում, կլիման և ամենակարևոր արժեքը մարդիկ են, որ ապրում են այստեղ»:
Անցյալից ի՞նչ հիշողություններ կան կապված Հայաստանի հետ
Նյութի շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։