տուն Լուրեր Իհարկե Հայաստանում կան խնդիրներ. Էդուարդ Շարմազանով

Իհարկե Հայաստանում կան խնդիրներ. Էդուարդ Շարմազանով

275
0

Sharmazanov

Ազգային Ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադառնալով երկրում ստեղծված սոցիալտնտեսական իրավիճակին ասաց, որ այսօր ոչ ոք չի հերքում, որ երկրում կան խնդիրներ.«Իհարկե կան խնդիրներ, բայց դրանք պետք է փորձել բարեփոխումների միջոցով լուծել: Եթե մի երկրում կա 30 տոկոս աղքատ ուրեմն խնդիր կա: Խելագար պետք է լինել հերքել և ասել, որ մեր երկրում չկան խնդիրներ»,-ասաց Էդուարդ Շարմազանովը` ավելացնելով, որ «նորմալ է ընդդիմության պահվածքը և բնական է, որ նրանք հանրահավաքներ պետք է հրավիրեն և այդ խնդիրների մասին խոսեն»,-ավելացրեց ԱԺ փոխխոսնակը:

Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի քննադատությանը Էդուարդ Շարմազանովը նկատեց.«Ընդդիմությունը յոթ երգ գիտի` յոթն էլ ՀՀԿ-ի մասին»: