Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով երրորդ անգամ ստանձնել է այդ պաշտոնը, վերընտրվելուց հետո իր առաջին այցը կկատարի Թուրքիա: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալպեր Ջոշղունը:
Դեսպանը նշել է, որ ըստ ավանդույթի, Ադրբեջանի նախագահն իր առաջին այցը կատարում է Թուրքիա: Այցի ժամանակ քննարկվելու են երկկողմ հարաբերությունների մի շարք կարևոր հարցեր: Այս մասին հաղորդում է APA գործակալությունը: