տուն Քաղաքական Միջազգային Իլինոյսը դարձավ ԱՄՆ-ի 15-րդ նահանգը, որտեղ թույլատրվեցին նույնասեռականների ամուսնությունները

Իլինոյսը դարձավ ԱՄՆ-ի 15-րդ նահանգը, որտեղ թույլատրվեցին նույնասեռականների ամուսնությունները

177
0

url

ԱՄՆ Իլինոյս նահանգի խորհրդարանի ստորին պալատը կողմ է քվեարկել նահանգում նույնասեռականների ամուսնության օրինականացմանը՝ չնայած բողոքական և կաթոլիկ եկեղեցիների դժգոհություններին։ Օրինագիծը պաշտպանել են ստորին պալատի 61 պատգամավոր, ինչն ընդամենը մեկ ձայնով է ավելի օրենք ընդունելու համար անհրաժեշտ ձայների քանակից։ Դեմ է քվեարկել 54 պատգամավոր։

Այսպիսով, Իլինոյսը դարձավ ԱՄՆ-ի 15-րդ նահանգը, որտեղ ընդունվել է նման օրենք։ Սենատն այս օրինագիծն ընդունել էր դեռ փետրվարին, ինչը նշանակում է, որ այն կուղարկվի նահանգապետին՝ հաստատելու համար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here