տուն Սպորտ Իբրահիմովիչ. «Կյանքումս առաջին անգամ ինձ ծափահարեցին մրցակից թիմի երկրպագուները»

Իբրահիմովիչ. «Կյանքումս առաջին անգամ ինձ ծափահարեցին մրցակից թիմի երկրպագուները»

280
0

zlatan-ibrahimovicՉեմպիոնների լիգայի խմբային փուլի «Անդերլեխտի» նկատմամբ 5:0 հաշվով տոնած հաղթանակից հետո ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով այդ խաղում դարձավ պոկերի հեղինակ, խոսել է մրցակից թիմի երկրպագուների արձագանքի մասին: Տեղեկացնում է «Sky Sports»-ը:

«Խփածս գոլերից հետո նկատեցի, որ ինձ ծափահարում են ոչ միայն ՊՍԺ-ի, այլև մրցակից թիմի երկրպագուները: Կյանքումս նման բան առաջին անգամ էր տեղի ունենում և, բնականաբար, ինձ համար դա մեծ պատիվ էր: Իհարկե, ես այն ընդունում եմ որպես հաճոյախոսություն: Դա հաճելի էր, և ես շատ ուրախ եմ:

Գոլերիցս ո՞րն եմ ավելի շատ հավանել: Յուրաքանչյուրը»,- նշել է Իբրահիմովիչը:
Աղբյուր` Panorama.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here