տուն Սպորտ Իբրահիմովիչն ասաց, որ հաճույք է ստանում Բորուսիայի ցուցադրած խաղից. Կլոպ

Իբրահիմովիչն ասաց, որ հաճույք է ստանում Բորուսիայի ցուցադրած խաղից. Կլոպ

135
0

beckham-pour-une-campagne-h-m

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ իր ակումբը չի կարող ձեռք բերել ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին։

«Նա ինձ դուր է գալիս։ Իբրահիմովիչն արտասովոր ֆուտբոլիստ է։ Այդուամենայնիվ, այդ մակարդակի ֆուտբոլիստ ձեռք բերելու որևէ հնարավորություն մենք չունենք։

Զլատանն ինձ խնդրեց դորտմունդցիներին փոխանցել, որ նա հաճույք է ստանում մեր թիմի ցուցադրած խաղից։ Եղել են տարիներ, երբ Իբրահիմովիչը գուցե չի էլ լսել Դորտմունդը ներկայացնող ակումբի անունը։ Այժմ նա գիտի և սիրում է այն, ինչը, միանշանակ, մեծ նշանակություն ունի», — Կլոպի խոսքերն է մեջբերում DPA-ը։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here