ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Ֆրանսիայում դարձել է «Տարվա մարդ»։
Այս մրցանակը Շվեդիայի հավաքականի հայտնի ֆուտբոլիստին հանձնել է GQ ամսագիրը, որն ամեն տարվա վերջում հարցում է անցկացնում իր ընթերցողների շրջանում։ Այս տարի Իբրահիմովիչը դարձել է Ֆրանսիայի չեմպիոն՝ դառնալով առաջնության լավագույն ռմբարկու՝ 30 գոլ՝ 34 խաղում։