Goal.com-ի հանրահայտ ծաղրանկարիչ Օմար Մոմանին հրապարակել է իր հերթական աշխատանքը:
Հայտնի է, որ Աշխարհի առաջնության ընտրկան փուլի եվրոպական գոտու անցումային խաղերից մեկում կհանդիպեն Շվեդիայի և Պորտուգալիայի հավաքականները, ինչը նշանակում է որ ժամանակակից ֆուտբոլի ուժեղագույն երկու ֆուտբոլիստներից մեկը՝ Ռոնալդուն կամ Իբրահիմովիչը, չի մեկնիՄունդիալ 2014-ին: Goal.com-ի կարծիքով` անկախ նրանից, թե ով կհաղթի, Բլատերը կկորցնի Աշխարհի առաջնությունում հովանավորներից լրացուցիչ գումարներ աշխատելու հնարավորություն: