տուն Հասարակություն Ի՞նչ փուլում է ուսման վարձը եկամտահարկով վճարելու օրինագիծը

Ի՞նչ փուլում է ուսման վարձը եկամտահարկով վճարելու օրինագիծը

496
0
Education Costs

Ամիսներ առաջ գրել էինք, որ ԱԺ պատգամավորներ Լիլիթ Մակունցն ու Սիսակ Գաբրիելյանը ուսման վարձը եկամտահարկով վճարելու օրինագիծ են ներկայացրել:

Araratnews.am-ին հայտնի է դարձել, որ, հավանաբար, նոյեմբերին նախագծի հեղինակները հանրային լսումներ կկազմակերպեն երիտասարդների հետ՝ լսելու նաև նրանց առաջարկները: Մեր տեղեկություններով՝ չի բացառվում, որ հանրային լսումները կազմակերպվեն միջազգային կառույցների օժանդակությամբ:

Նախագծի հեղինակները կփորձեն նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունել ԱԺ-ում մինչ այս տարվա վերջը, իսկ երկրորդ եւ երրորդ ընթերցումները կլինեն 2020 թվականին:

Ի դեպ, ֆինանսների նախարարությունը դեմ է այս օրինագծին ու 10 էջանոց հիմնավորում է ներկայացրել խորհրդարան: Ըստ նախարարության՝ նախագծով չի սահմանվում, թե ինչ միջին որակական գնահատականի (ՄՈԳ) դեպքում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի սովորողները կարող են օգտվել այդ արտոնությունից, շեմը պետք է սահմանի կառավարությունը:

Սոնա Դավթյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here