2013թ. փետրվարի 7-ին երկարատև հիվանդությունից մահացավ նորագույն ժամանակների լավագույն հայ բանաստեղծներից մեկըˋ Հովհաննես Գրիգորյանը:
Թվում էր, թե բնական է, որ Գրողների միության անդամ, սիրված գրող Հովհաննես Գրիգորյանը պետք է թաղվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնումˋ իր նախորդների ու իր ընկերների կողքին: Սակայն կատավեց մի շատ տարօրինակ բան. Հովհաննես Գրիգորյանին չթողեցին թաղել պանթեոնում: Սրան հաջորդեցին նման մի քանի այլ դեպքեր, երբ ականավոր մտավորական-արվեստագետներ հնարավորություն չստացան հանգրվանել պանթեոնում, սակայն, որքան էլ զարմանալի է, փոխարենը այնտեղ թաղվել ու թաղվում են մարդիկ, ովքեր որևէ արժեք ստեղծած չկան։ Բացի թալանից այլ բանով չեն զբաղվել:
Հայտնի չէ, թե ի՞նչ սկզբունքով են թաղում Կոմիտասի անվան պանթեոնում:
Հ.Գ. Հովհաննես Գրիգորյանի մահվանից առաջ արված հարցազրույցից հատված:
— Երկրե երկիր անցաք: Սովետից հասաք անկախ Հայաստան: Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում:
— Սովետը երկիր չէր: Մարդը` փողը գրպանում, չէր կարողանում ոչ տուն առներ, ոչ մեքենա: Իսկ հարսանիք կամ թաղում անելիս էլ պիտի Կենտկոմից միս ուզեր: Հիմա ընդամենը 20 տարի է անցել. Պիտի սպասենք, ոչ թե հաշվեհարդար տեսնենք: 88-ի երկրաշարժը Սովետի իսկական դեմքը ցույց տվեց: Ամեն ինչը թալանել տարել էին տուն, ու էդ պատճառով էլ մարդիկ մնացին փլատակների տակ:
Արմեն Մկրտչյան