ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին այսօր Araratnews.am-ը հարցրեց՝ կոնկրետ ինչ չարաշահումների համար է ձերբակալվել Քոչար Խաչատրյանը՝ ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը:
Վահան Կոստանյանն ասաց, որ ԱԺ աշխատակազմը առերեւույթ չարաշահում է հայտնաբերել դեռ երկու ամիս առաջ, եւ դիմել են իրավապահներին: Թե ի՛նչ կոնկրետ չարաշահումների մասին է խոսքը եւ ի՛նչ ծավալի, Վահան Կոստանյանը դժվարացավ ասել, քանի որ այլ տեղեկատվություն չունի:
Վահան Կոստանյանը հաստատեց՝ ձերբակալվածը Հրայր Թովմասյանի սանիկն է:
Ի դեպ, զանգահարեցինք նաև ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության մատակարարման բաժին՝ մանրամասների համար, սակայն հեռախոսազանգին պատասխանած աշխատակիցն ասաց՝ մանրամասներ չգիտի: Բաժնի պետն էլ աշխատանքի չի եկել: