Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր՝ դեկտեմբերի 21-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը միջոցառում է կազմակերպել՝ ի նշանավորումն իրենց հիմնադրման չորս ամյակի:
Անդրադառնալով ԼՀԿ մարտահրավերներին և առաքելությանը, կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը․նշել է, որ իրենց քաղաքական ուժն ունի ընկալվածության խնդիր:
«Սա մարտահրավեր է մեզ համար, քանի որ մեր փայլուն գաղափարները, այն ուժն ու ավանդը, որ յուրաքանչյուր անգամ դրվում է կուսակցության կայացման գործում արժանի է ընկալված լինելուն»,-իր ելույթում նշել է Մանե Թանդիլյանը:
Նա նաև հավելել է, որ «Լուսավոր Հայաստանի» նպատակն է կառուցել այնպիսի պետություն, որտեղ մարդիկ կապրեն բարեկեցիկ կյանքով և ապահովված կյանքով: