տուն Լուրեր Ի՞նչ իմաստ ունի ձեր բացահայտումները, եթե մարդիկ չեն պատժվում.Արամ Մանուկյանը՝ Իշխան Զաքարյանին

Ի՞նչ իմաստ ունի ձեր բացահայտումները, եթե մարդիկ չեն պատժվում.Արամ Մանուկյանը՝ Իշխան Զաքարյանին

288
0

anc-Aram-Manukyan (1)

 ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր  ԱԺ-ում Իշխան Զաքարյանից հարցրել է, թե նա որքա՞ն է գնահատում իր ղեկավարած գերատեսչության գործունեության վերջնական օգտակար գործողության գործակիցը:

«Վերահսկիչ պալատն անցած գործունեության ժամանակ բավական դրական բաներ արեց՝ հանրությանը ներկայացնելով բյուջեի խախտումները, յուրացումները: Բայց արդյունավետության և օգտակար գործողության գործակցի վերջնական գնահատման առումով վիճակն ամենևին բարվոք չէ: Գիտակցելով հանդերձ, որ դուք չեք կարող ձեր հայտնաբերած խախտումների համար մարդկանց պատժել, այնուամենայնիվ, ես այս խնդիրը համարում եմ համակարգային: Խնդրում եմ ասել՝ որքա՞ն է ձեր խախտումների արդյունքում պատասխանատվության ենթարկված մարդկանց թիվը: Ի՞նչ իմաստ ունի ձեր բացահայտումները, եթե մարդիկ չեն պատժվում»,- հարցրել է Արամ Մանուկյանը:

Իշխան Զաքարյանն ի պատասխան ՀԱԿ պատգամավորի նշել է, որ վերջնական արդյունքի հետ կապված հարցերն իրենց ֆունկցիաներից դուրս են: «Ընդհանուր արդյունավետությունը միայն այդ գործիքով դիտելը, չեմ կարծում, որ ճիշտ է»,- ասել է նա: Իշխան Զաքարյանը ավելացրել է, որ պատիժ կարող է լինել, կարող  է՝ չլինել, հնարավոր է մի դեպքում խախտումները վերացվեն, բայց, ընդհանուր առմամբ, արդյունավետությունը կոնկրետ ծրագրերի հետ կապված կարող են տալ: «Գուցե խնդիր կա, որ հասցեականությունը մինչև վերջ չենք տարել: Գուցե նաև փորձենք հստակ մատնանշել այն շրջանակը, որտեղ վերահսկողության առումով խնդիր կա, բայց ընդհանուր առմամբ դա մեր ֆունկցիայից դուրս է»,- պատասխանել է Իշխան Զաքարյանը:

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here