տուն Արցախ Ի՞նչ ժառանգություն է թողել Սերժ Սարգսյանն Արցախի հարցում. վարչապետը փակագծեր է բացում

Ի՞նչ ժառանգություն է թողել Սերժ Սարգսյանն Արցախի հարցում. վարչապետը փակագծեր է բացում

385
0

Ի՞նչ ժառանգություն է թողել Սերժ Սարգսյանն Արցախի հարցում: Այսօր այդ մասին խոսեց մամուլի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մի հոդված տպվեց, որտեղ փաստաթղթից մեջբերում էր, թե Սերժ Սարգսյանը որ բանակցային կետում է թողել Արցախի խնդիրը: Նախկին իշխանությունը դա չհերքեց: Պարբերություն առաջին՝ ԼՂ-ի հակամարտության վերջնական նպատակներն են՝ 7 շրջանների վերադարձն Ադրբեջանին, պայմանով, որ պահպանվում է  Արցախ Հայաստան կապող միջանցքը: Երկրորդ՝ ԼՂ բնակչության քվեարկությամբ ԼՂ իրավական կարգավիճակի որոշումը: Կտեղակայվեն խաղաղապահ ուժեր, իսկ Արցախից դուրս կգան հայկական զինված ուժերը»,- մանրամասնեց կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ որ պահին ՀՀ-ը ուզենա շարունակել բանակցություններն այս կետերից, միջազգային հանրությունը ոչ մի պրոբլեմ չի ստեղծի: «Արցախի նախագահի թեկնածուները թող ասեն՝ այս  տեքստն ընդունելի է, թե ընդունելի չէ: Եթե հավաստիացնեն, որ այս տեքստը  կորսված է, չհավատաք: Եթե Արցախի ժողովուրդը կասի՝ սա է ճիշտը, սա կհայտնվի բանակցային սեղանին»,-  վստահեցրեց կառավարության ղեկավարը:

Վարչապետը հիշեցրեց՝  2019 թ-ի մարտի հայտարարությունը Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդներում: