Դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացման խնդիր, ըստ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, կա թե՛ մեր երկրում և թե՛ հարևան Վրաստանում:
«Հայաստանի եւ Վրաստանի դատական համակարգերը բախվում են նման խնդիրների, և երկու պետություններն էլ կարող են հաղթահարել այդ խնդիրները համագործակցության միջոցով»,- այս մասին Երևանում ընթացող հայ-վրացական իրավական համագործակցության 3-րդ համաժողովում ունեցած ելույթում շեշտել է ՀՀ փոխվարչապետը:
Տիգրան Ավինյանը հավաստիացրել է, որ Հայաստանի իշխանություններն ի վերջո հաջողելու են դատական իշխանության հանդեպ հասարակության վստահության բարձրացման կարևոր նպատակադրման մեջ: ՀՀ փոխվարչապետը մեծապես կարևորել է Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունը բոլոր ոլորտներում։