տուն Լուրեր Ի՞նչ է ուզում Ռուսաստանը

Ի՞նչ է ուզում Ռուսաստանը

143
0

Iskandaryan

Ղրիմը քաղաքական հեռանկարում այլեւս Ուկրաինայի ղեկավարության տակ չէ, եւ դա Ռուսաստանի կողմից գործիք էր ավելի մեծ խաղի համար: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Ի՞նչ է ուզում Ռուսաստանը: Ռուսաստանը ակնհայտորեն ուզում է ազդել այն որոշումների վրա, որոնք տեղի կունենան Ուկրաինայի տարբեր տարածքներում: Ի՞նչ տեղի կունենա Արեւմուտքի եւ Ռուսաստանի հարաբերություններում, դեռ պարզ չէ, բանակցություններ են գնում եւ լուրջ ոչինչ չկա»,- ասում է Իսկանդարյանը:

Նա կարծում է, որ Ուկրաինան ղեկավարումը կորցրել է, եւ կիեւյան իշխանություննեում այն մարդիկ են, որոնց մոտ թույլ հնարավորություններ են, եւ նրանք չեն կարող  ընդունել որոշումներ, որպեսզի դրանք կատարվեն ամբողջ Ուկրաինայի տարածքով:

«Ղրիմում նրանք, ովքեր կտրուկ դեմ էին, չեն մասնակցել քվեարկությանը, հասկանալի է, որ թաթարների մեջ եղել են որոշները, ովքեր կողմ են քվեարկել: Պարզ է, որ թաթարական համայնքին փորձում են բաժանել, եւ այն հիմնականում հակառուսական է: Ղրիմի ամենալուրջ կոնֆլիկտը ոչ այնքան ռուսների եւ ուկրաինացիների մեջ է, որքան թաթարների եւ սլավոնների: Եվ այդ կոնֆլիկտը, իհարկե, կմնա: Պետք է բանակցել թաթարների հետ, եւ Ղրիմի նոր իշխանությունները պետք է աշխատեն այդ ուղղությամբ»,- ասաց Իսկանդարյանը:

Այն հարցին, թե անհրաժե՞շտ է, որ Հայաստանը իր դիրքորոշումն հայտնի Ուկրաինայում եւ Ղրիմում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ, Իսկանդարյանն ասաց.

«Իսկ ինչու՞ համար պետք է Հայաստանը այժմ իր դիրքորոշումը հայտնի, եթե Ուկրաինայում բազմաթիվ հայեր են ապրումˋ էթնիկ հայեր: Նրանք եւ Մայդանում էին, եւ Ղրիմում կան, եւ Կիեւի իշխանություններում: Մենք մեզ այնպես պետք է պահենք, ինչպես աշխարհի մեծ մասի պետությունները: Որեւէ  հայտարարություն այս կամ այն կողմինˋ ի պաշտպան, խնդիրներ կստեղծի»: