տուն Քաղաքական Հայաստան Ի՞նչ է լինելու ՀՀ ժամանող քաղաքացիների հետ

Ի՞նչ է լինելու ՀՀ ժամանող քաղաքացիների հետ

305
0

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ կառավարությունը հաստատել է երկրում մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը մայիսի 14-ից` ժամը 17:00-ից` 30 օրով` մինչև հունիսի 13-ը` ժամը 17:00-ն երկարաձգելու հարցը:

ԱԺ արտահերթ նիստի օրակարգում այս որոշման քննարկումն է։

ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պարզաբանում է, թե ինչու սահմանափակումների թեթևացմանը զուգահեռ երկարացվում է արտակարգ դրությունը:

Պարետը նշեց, որ պլանավորում են հունիսի կեսերից բացել օդային տարածքը:

«Մենք, արդեն իսկ, եկող քաղաքացիներին ուղարկում ենք ինքնամեկուսացման: Այսինքն՝ վաղվանից այդպես ենք սկսելու անել և էֆեկտիվորեն հետևելու ենք, որ նրանք պահպանեն ինքնամեկուսացման ռեժիմը, և անպայմանորեն տուգանելու ենք այն անձանց, ովքեր այդ ռեժիմը խախտում են»,- ընդգծեց փոխվարչապետը:

Այս հարցի հետ կապված՝ Ավինյանը հավելեց. «Այդ փոփոխությունն արդեն իսկ վաղն է տեղի ունենալու, այսինքն՝ մեկուսացման ռեժիմից՝ անձինք, որոնք վերդառնում են, գնալու են ինքնամեկուսացման ռեժիմի, բայց էդ ինֆորմացիան նախապես իրենցից պետք է հավաքագրվի, պետք է ունենանք հստակ և հասցեն, և իրենց հեռախոսի համարը, որի միջոցով մենք իր հետ պետք է պարբերաբար կապի դուրս գանք: Ռեժիմը փոխվելու է արդեն իսկ վաղը»: