տուն Լուրեր Բլոգ Ի՞նչ էր խոստացել Ռոբերտ Քոչարյանը Նաիրի Հունանյանին

Ի՞նչ էր խոստացել Ռոբերտ Քոչարյանը Նաիրի Հունանյանին

117
0

ռօբ

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացնող մարմնի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը իր հրավիրած մի քանի ասուլիսում, ի թիվս այլ հայտարարությունների, տեղեկացրեց նաեւ, որ նախաքննության ընթացքի վերաբերյալ ինքը պարբերաբար զեկուցում է Ռոբերտ Քոչարյանին:
Այդ ասուլիսներից մեկի ժամանակ պարոն Ջհանգիրյանը լրագրողներին տեղեկացրեց նաեւ, որ ի թիվս այլ վկաների՝ հարցաքննվելու է նաեւ Ռ.Քոչարյանը:
Բնականաբար, հարց է ծագում. ինչպե՞ս էր քրեական գործով նախաքննություն իրականացնող մարմինը նույն քրեական գործով անցնող վկային տեղեկացնում նախաքննության ընթացքի մասին, եւ, արդյո՞ք դրանով իսկ զինդատախազը չէր խախտում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածներ: Զինդատախազի կողմից թույլ տրված այս օրինախախտումը, ոմանց կարծիքով, արդարացի է, քանի որ, վերջիններիս հավաստմամբ, խոսք է գնում ոչ թե շարքային քաղաքացու, այլ՝ ՀՀ Սահմանադրության պահպանման երաշխավորի մասին: Մի կողմ դնելով Ռ.Քոչարյանի՝ վերը նշված պաշտոնում ոչ օրինական լինելու փաստը, ցանկանում եմ այդպես մտածողներին հիշեցնել, որ՝ համաձայն ՀՀ Սահմանադրության հոդված 1-ի Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է, իսկ 6-րդ հոդվածում պարզորոշ նշված է. «Բոլորը հավասար են օրենքի առջեւ եւ առանց խտրականության հավասարապես պաշտպանվում են օրենքով»: Տեղեկացնեմ նաեւ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վկային վերաբերող 86-րդ հոդվածով վկան մնում է վկա: Ինչեւիցե, եւս մեկ անգամ արձանագրենք, որ վկան մնում է վկա, եւ օրենքն էլ չի սահմանազատում վկայի կարգավիճակը՝ հաշվի առնելով նրա զբաղեցրած պաշտոնի կարեւորությունը: Հետեւաբար, տեղի ունեցածը կարելի է համարել օրենքի կոպիտ խախտում:
Զինդատախազի կողմից թույլ տրված այս օրինախախտումը մեկնաբանելու ցանկությամբ՝ հոկտեմբերի 6-ին դիմեցի «Ազդակ» ակումբի հյուր, Փաստաբանների միջազգային միության նախագահ, «Հոկտեմբերի 27»-ի գործով Վազգեն Սարգսյանի իրավահաջորդների պաշտպան Տիգրան Ջանոյանին: Տեղեկացնեմ նաեւ, որ նույն հարցի պարզաբանման համար դեռեւս մեկ տարի առաջ էի դիմել «Հայոց Տուն» հասարակական կազմակերպության հյուր պարոն Ջանոյանին: Այն ժամանակ պարոն Ջանոյանը պատասխանեց հետեւյալ կերպ. «Ընդհանրապես, քրեական գործով անցնող վկային տեղեկություններ տալը օրենքով արգելվում է: Բայց ես չեմ կարող ասել՝ տեղի ունեցածը օրենքի խախտո՞ւմ, է թե՞ ոչ, քանի որ ես դեռեւս քրեական գործին ամբողջովին չեմ ծանոթացել եւ տեղյակ չեմ, թե՝ Ձեր կողմից մատնանշված անձը, որպես վկա, գործով անցնո՞ւմ է, թե՞ ոչ»:

Ամբողջական նյութն այստեղ