Լրագրող Արթուր Խեմչյանը facebook-ում գրել է.
«Հարց նրանց, որոնք կարծում են, թե Ռուսաստանը Հայաստանին վախեցրել է, թե «ազերիներին ֆաս կտա մեզ վրա»…
Ի՞նչ եք կարծում, Ադրբեջանին՝ Հայաստանի վրա հարձակվելու համար պակասում է միայն Մոսկվայի հավանությո՞ւնը: Լրիվ պայմանները կային, մնում էր միայն Մոսկվայի հավանությունը, հա՞: Այսինքն Ադրբեջանն այնքան ուժեղ է, որ կարող է պատերազմ սկսել ու հաղթել Հայաստանին, բայց դա չի անում, որովհետեւ չկա Մոսկվայի «դաբրո՞»-ն…
Այսինքն Բաքվում նստած են Կրեմլի ստորադասները, հենց ասի հարձակվեք՝ կհարձակվեն, հենց ասի մի հարձակվեք՝ չեն հարձակվի, հա՞… Այդպե՞ս եք կարծում… »