տուն Քաղաքական Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում. Ալեն Սիմոնյանը պարզաբանում է

Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում. Ալեն Սիմոնյանը պարզաբանում է

362
0

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողներին ասաց, որ ՔՊ փակ նիստում քննարկել են Ամուլսարի հանքի շահագործման հարցը: «Սովորական աշխատանքային քննարկում է»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Ի՞նչ եզրահանգման է եկել «Իմ քայլը» խմբակցությունը: Ի պատասխան ԱԺ փոխնախագահն ասաց, որ դա կառավարության որոշելիքն է, իսկ խմբակցությունը՝ կառավարության հենարանը: 

Ալեն Սիմոնյանը հավաստիացրեց՝ Ռոբերտ Քոչարյանին առնչվող ՍԴ-ի որոշումը չեն քննարկել:

Հարց հնչեց նաև խմբակցության անդամների տարակարծությունների մասին: ԱԺ փոխնախագահը հերքեց դա, ապա ասաց՝ նման քննարկումների նպատակը կողմ եւ դեմ կարծիքներ լսելն է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here