Araratnews-ը երեկ ԱԺ քառյակի հետ «Դ!եմ եմ» թիմի անդամների հանդիպումից մանրամասներ փորձեց ճշտել թիմի անդամ Տիգրան Մարտիրոսյանից:
-Ի՞նչ նպատակ ուներ հանդիպումը:
-Քառյակի կողմից մեզ է փոխանցվել կառավարության կողմից մշակված սկզբունքներ, որոնց հիման վրա կառավարությունը ուզում է կենսաթոշակային համակարգի նոր օրենքը կազմել ու շտապ արտահերթ կերպով բերի ԱԺ ու ընդունեն: Մենք որոշեցինք հանդիպել քառյակի հետ ու ավելի մանրամասն քննարկել այս հարցը: Նախ մեզ համար անընդունելի են այդ սկզբունքները, որտեղ հաշվի առնված չեն ՍԴ-ը որոշումը ու դեռ մի բան էլ ավել, նոր խտրականություն է ավելացել՝ տարանջատել են իրարից պետական ու մասնավոր աշխատողներին: Երկրորդ՝ ուզում էինք իմանալ, թե երբ է լինելու արտահերթ նիստը, որպեսզի դրան խոչընդոտելու ակցիա կազմակերպենք: Զրուցել ենք նաև միջանկյալ օրենքի արդյունքում մարդկանց վրա գործադրվող ճնշումների մասին, որ հիմնականում պետհիմնարկներում մարդկանց թույլ չեն տալիս կուտակայինից հրաժարվելու դիմումներ գրել ու թե ինչ կարելի է անել դրա դեմն առնելու համար:
-Իսկ ունե՞ք մշակված կոնկրետ քայլեր։
-Հենց պարզեցինք թե արտահերթ նիստը երբ է, դրա դեմ բողոքի ակցիա ենք կազմակերպելու:
-Քառյակի հետ ի՞նչ հույսեր է կապում ձեր թիմը:
-Կուտակայինի հարցով հենց սկզբից էլ գործընթացները էնպես է գնացել, որ իրենք պետական հաստատություններում են հարցը բարձրացրել, մենք էլ փողոցում: Դա մեկը մյուսին լրացնելու սկզբունքն ա: Մենք կարծում ենք, որ չի կարելի գերագնահատել, կամ թերագնահատել դրանցից որևէ մեկը: Այսինքն առանց փողոցի պայքարի՝ պետական հաստատություններում հարցի բարձրացումը ոչ մի բանի չէր հանգեցնի: Ինչպես նաև հակառակը: