տուն Տնտեսական Ի՞նչ ենք գնում ռուսներից ու ինչ ենք վաճառում

Ի՞նչ ենք գնում ռուսներից ու ինչ ենք վաճառում

179
0

1282220017_icon150

Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի հիմնական մասը բաժին է ընկնում շատ սահմանափակ ապրանքատեսակներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա խոսքով՝ 2012-ին մեր առևտուրը կազմել է 1 մլրդ 330 մլն դոլար, որից 277 մլն է արտահանումը, մնացածը՝ ներմուծումն է: Ներմուծման զգալի մասը՝ 430 մլն դոլարը՝ գազն է, որին հաջորդում են 121 մլն դոլար արժեքով հացահատիկն ու հացամթերքը, 93 մլն դոլար՝ վառելիքը, 63 մ,լն՝ ալյումինի չմշակված հումքը, 23 մլն-ը՝ միջուկային ռեակտորի հետ կապված էլեմենտները: 25-րդ հորիզոնականում ընդամենը 3.5 մլն արժողության երկաթգծի դետալներն են: «Ներմուծման 25 թոփ ապրանքները կազմում են ամբողջ ներմուծման ծավալի 86%-ը: Եվ տեսեք՝ ինչ կտրուկ անկում կա՝ 430 մլն գազ և 3.5 մլն-ով վերջանում է 25-րդ թոփ ապրանքատեսակը: Այսինքն՝ շատ կենտրոնացված և էներգակիրներից կախված ռեժիմ է»,- ասաց Գ. Մակարյանը:

Արտահանման մեջ 136 մլն դոլարը ալկոհոլային խմիչքներն են, 24 մլն-ը՝ ադամանդը՝ նախնական վերամշակված, 13 մլնը՝ ձուկը, 12 մլն՝ թարմ մրգերը, 9.9 մլն՝ խաղողը և 25-րդ ապրանքատեսակը սառեցված ձուկն է՝ 1.2 մլն դոլարով: Այս ամբողջ գումարը հենց 277 մլն է կազմում, ընդ որում՝ առաջին 5 ապրանքատեսակները կազմում են ընդհանուր արտահանման 75%-ը: Այսինքն՝ այստեղ էլ բևեռացումը բավականին մեծ է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here