ՀՀ ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում +5-+6 աստիճանի չափով։
«Եթե երեկ մայրաքաղաքում ցերեկային ժամերին ջերմաստիճանը +5,+6 աստիճան էր, ապա այսօր արդեն հասել էր +11, +12-ի: Իսկ Տավուշի, Սյունքի հովտային գոտում գարնանային պատկեր է՝ ջերմաստիճանը հասել է +18 աստիճանի, առաջիկա օրերին կհասնի +22, +23-ի»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սուրենյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր, որ դեկտեմբերի 17-ից դառնալու ենք Բաղդադ։