Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր ԱԺ-ի նախագահ Հովիկ Աբրահամյանը նիստի սկզբում հայտատրել էր, որ ՕԵԿ-ական պատգամավոր Խաչիկ Հարությունյանը վայր է դրել իր պատգամավորական մանդատըˋայլ աշխատանքի անցնելու պատճառով: Լրագրողները ՕԵԿ-ական մյուս պատգամավոր Հեղինե Բիշարյանից հետաքրքրվել են, թե ինչ աշխատանքի է տեղափոխվում Խաչիկ Հարությունյանը:«Խաչիկ Հարությունյանն այլ աշխատանքի է անցնում: Հայաստանում ձևավորվում է ՀԱՊԿ ակադեմիան, և Խաչիկ Հարությունյանը ՀՀ նախագահի իմացությամբ, նշանակվելու է ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր»: «Ով է փոխարինելու Խաչիկ Հարությունյանին»,-լրագրողների հարցին, Բիշարյանը պատասխանել է. «Ըստ ցուցակի ով հերթականությամբ գալիս է, այդ հերթականությունը մենք քննարկում ենք և մեր որոշումը առաջիկայում կտարածենք»:
Էմմա Պալյան