Երեկ Արամ MP3-ն, ելույթ ունենալով Եվրատեսիլ 2014-ի կիսաեզրափակիչում, դուրս եկավ որոշիչ փուլ, որը կկայանա մայիսի 10-ին:
Անշուշտ, Արամի մոտ նկատվում էր լարվածություն, և վստահ ենք` դա էր պատճառը, որ երեկվա քվեարկության արդյունքներով Արամը չի զբաղեցրել առաջին հորիզոնականը: Հայաստանի ներկայացրած երգն ամենալավն է մրցույթում, և հաղթանակ ապահովելու համար մեր երգչին անհրաժեշտ է ներկայացնել այն այնպես, ինչպես նա դա արել է շատ բեմերում կամ տեսահոլովակում, որպեսզի շրջանցի Հայաստանի թիվ մեկ մրցակցին` Շվեդիային:
Իսկ ինչ պետք է անենք մենք` հանդիսատեսներս: Հայաստանն այս տարի ամենաիրական հնարավորոթյունն ունի հաղթելու այս մրցույթում: Դրա համար անհրաժեշտ է ներգրավել բոլոր ռեսուրսները` սոցցանցեր, եվրոպացի բարեկամներ, ազգակիցներ, հարևաններ, որոնց քվեարկությունից շատ բան է կախված: Պետք է չալարել և համացանցի միջոցով, հեռախոսով կապ հաստատել ընկերների և բարեկամների հետ, ովքեր բնակվում են Եվրոպաիում, որպիսզի նրանք մայիսի 10-ին քվեարկեն Հայաստանի օգտին: Հիշեք, որ ամեն համարից կարելի է 20 անգամ քվեարկել ու զոհաբերել 10 կամ 15 դոլար, բայց հաջողության դեպքում մենք դրա տասնապատիկը ետ կբերենք մեր երկիր թե՛ գումարի տեսքով , թե՛ քաղաքական դիվիդենտի տեսքով:
Հայաստանի ժյուրիի անդամները պետք է զերծ մնան Հունգարիային , Մեծ Բրիտանիային և, որ ամենակարևորն է, Շվեդիային գեթ մեկ միավոր տալուց: Նույն կերպով պետք է վարվի մեր հանդիսատեսը եւ շրջանցի այդ երեք երկրներին:
Հաղթանակը մոտ է, և մեր մասնակիցը մեր աջակցության կարիքն ունի: Արամի նման տաղանդավոր լավ ու բարի Հայ տղան շատ ու շատ ավելիին է արժանի: