Ապրիլի 23-ին ժամը 00:20-ին հոսանքազրկվեց ամբողջ Երևան քաղաքը:
Համընդանուր հոսանքի անջատումների պատճառների մասին տեղեկատվություն ստանալու նպատակով AraratNews.am-ը կապ է հաստատել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի հետ: Մեզ հետ զրույցում Հակոբ Վարդանյանը, մասնավորապես, նշեց.
«00:20-ին կայծակի, ամպրոպի հետևանքով անվտանգության համակարգերը ատոմակայանի գործող կայանը անջատել են: Սպառիչները անջատվում են, որպեսզի խուսափենք վթարից: 11 րոպե անց էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնված է եղել»:
Օլյա Շահինյան