Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայում ժողովրդավարական բարեփոխումների փաթեթը թույլ կտա ավելացնել Թուրքիայի Հանրապետության նկատմամբ վստահությունը։ Այս մասին հաղորդում է TRT Haber-ը։ Նրա խոսքերով՝ Թուրքիան ճանաչում կստանա ոչ միայն ռազմական և տնտեսական, այլև մարդու իրավունքների ոլորտներում իր ձեռքբերումների համար։
Araratnews.am-ն արդեն տեղեկացրել է, որ Թուրքիայի վարչապետը նախօրեին ներկայացրել էր ժողովրդավարական բարեփոխումների նոր փաթեթի ընդունման մասին, որը կնպաստի երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքների բարձրացմանը, ինչպես նաև հաջողություններ կարձագանքի կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում։