«Դավիթ Սարգսյանի ղեկավարած ՀՀ ֆինանսների նախարարությունը նույնիսկ տաքսի ծառայություններից օգտվելն է կազմակերպում ՀՀ պետական բյուջեի հաշվին։ «Ժողովուրդ»–ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ նախարարությունը 450 հազար դրամ կամ ավելի քան 1000 ԱՄՆ դոլար է տրամադրել «Իշխանյանների մոտ» ՍՊԸ-ին, որպեսզի վերջինս իրենց տաքսի ծառայություն մատուցի։
Տաքսին նախարարության աշխատակիցների համար ևս պետք է արժենա 1 կմ-ն 100 դրամ։ Այդ 450 հազար դրամը տրամադրվել է նախարարության աշխատակիցներին մինչև տարեվերջ սպասարկելու համար։ Ուշագրավը, սակայն, պայմանագրի հետևյալ հատվածն է. «Սպասարկող մեքենաները պետք է լինեն սարքին և մաքուր վիճակում, վարորդները պետք է լինեն կոկիկ արտաքինով»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։