տուն Մամուլ «Ժողովուրդ». 108 մլն դրամ ձկնաբուծական նպատակով ապօրինի շահագործվողհորերի լուծարման համար

«Ժողովուրդ». 108 մլն դրամ ձկնաբուծական նպատակով ապօրինի շահագործվողհորերի լուծարման համար

117
0

 

joxovurd«ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 31-ի նիստում, որը տեղի է ունենալու Գեղարքունիքի մարզում, ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացվելու է 108 մլն դրամ։ Հատկացված գումարով նախարարությունը մտադիր է իրականացնել Արարատի և Արմավիրի մարզերում գոյություն ունեցող, ձկնաբուծական նպատակով ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող 43 հորերի լուծարման աշխատանքները։

Ասել է թե՝ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն իր առաջարկով 108 մլն դրամ վնաս է տվել ոչ միայն ՀՀ պետբյուջեին, այլև ձկնաբուծությամբ զբաղվողներին։ Հետաքրքիր է՝ արդյոք այս քայլը մանր գործարարներին դաշտից դուրս թողնելու գործընթաց չէ, ու ընդհանրապես արժեր 108 մլն դրամ տալ ինչ որ բան քանդելու համար»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here