«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները բավական ուշագրավ մանրամասներ փոխանցեցին Տիգրան Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան բանավեճի հնարավոր պատճառների մասին: Քոչարյանն իր մերձավոր շրջապատում անկեղծացել ու ասել է, թե ինքը Տ. Սարգսյանին պատասխանել է զուտ մեկ պատճառով` ներկայիս իշխանությունները խեղաթյուրում են իրականությունը, ինչը վիրավորական է: Քոչարյանն ասել է, որ իր իշխանության օրոք շինարարությունը գտնվել է պիկի վրա, բացի այդ՝ նա հիշեցրել է, թե իր պաշտոնավարման վերջում աղքատությունը եղել է 27,6 տոկոս, իսկ արտաքին պարտքը՝ անհամեմատ ցածր՝ 1.4 մլրդ դոլար: Ու գործող իշխանությունները ոչ միայն չեն կարողացել այդ թիվը պահել, այլեւ ավելի են խորացրել իրավիճակը՝ աղքատությունը հասցնելով 32.5 տոկոսի, իսկ արտաքին պարտքը՝ 4.5 մլրդ դոլարի: Ու այս իրավիճակում Քոչարյանին քննադատելը խիստ վիրավորել է երկրորդ նախագահին:
Մանրամասնները թերթի աայսօրվա համարում