տուն Մամուլ «Ժողովուրդ». Փակ շուկայի շուրջ կրքերը թեժանում են.

«Ժողովուրդ». Փակ շուկայի շուրջ կրքերը թեժանում են.

90
0

joxovurd«Փակ շուկայի շուրջ կրքերը թեժանում են. շուկայական հարաբերություններից վեճը տեղափոխվել է ընտանիք։ Օլիգարխի դեմ պայքարող քաղաքացիական մի քանի ակտիվիստների ծնողներ երեկ գնացել էին Մաշտոցի պուրակ՝ իրենց տղաներին հետ բերելու «զոմբիացման» ճանապարհից. «Ի՞նչ գործ ունես գրանտակեր Եղնուկյանի հետ»։ Ինչպես է մեկնաբանում իրողությունը պայքարի առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլանը։ «Այսօրվա կամավորները ճնշվում են իրենց հարազատների կողմից, ինչպես եղավ պատերազմի տարիներին։

Մենք բարձրացրել ենք ազգային ազատագրական դրոշն ու սկսել ենք պատերազմը։ Քրեաօլիգարխիկ համակարգի ոչնչացումը սկսվել է, և ինչ խնդիր մեր առաջ դրել ենք, լուծելու ենք»,–«Ժողովուրդ»–ի հետ զրույցում ասաց Սէֆիլյանը։ Հարցին, թե Սամվել Ալեքսանյանը նաև հիվանդանոց է կառուցում Մալաթիա-Սեբաստիայում ընդլայնելով իր տարածքները, հնարավո՞ր է՝պայքարը հասնի այնտեդ Սէֆիլյանը պատասխանեց. «Գիտեք, մեր պայքարը պետք չէ դիտել մեկ օլիգարխի դեմ։ Այսօրվա մատնանշված օլիգարխը խորհրդանշական է»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here