տուն Լուրեր «Ժողովուրդ». Տիգրան Սարգսյանը փոփոխություններ կանի

«Ժողովուրդ». Տիգրան Սարգսյանը փոփոխություններ կանի

78
0

Ժողովուրդ«Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջիկայում պատրաստվում է մի շարք գերատեսչություններում կադրային փոփոխություններ կատարել: Օրերս աշխատանքից ազատվելու է ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Ավետիսյանը, ինչպես նաեւ փոփոխություններ կլինեն նախարարի տեղակալների «ցուցակում»: Այժմ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ունի երկու տեղակալ, հնարավոր է՝ ավելանան նաեւ փոխնախարարների հաստիքները: Ըստ մեր տեղեկությունների՝ փոփոխություն կլինի նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 5 տեղակալների շրջանում, նրանցից մի քանիսը եւս կազատվեն աշխատանքից: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանից, սակայն նա նշեց, թե նման փոփոխությունների դեպքում իրենք պատշաճ ժամանակում եւ օրենքի սահմաններում կտեղեկացնեն:

Մանրամասնները «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here