տուն Լուրեր «Ժողովուրդ». Տարոն Մարգարյանն իր կյանքը չի պատկերացնում առանց Ռիգայի քաղաքապետի

«Ժողովուրդ». Տարոն Մարգարյանն իր կյանքը չի պատկերացնում առանց Ռիգայի քաղաքապետի

75
0

ԺողովուրդՏպավորություն է, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր կյանքը չի պատկերացնում առանց Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովին հանդիպելու, եւ այդ պատճառով կա՛մ նա է պարբերաբար այցելում Լատվիայի մայրաքաղաք, կա՛մ Ռիգայի քաղաքապետին է հրավիրում իր մոտ: Միայն վերջին կես տարվա ընթացքում Տ. Մարգարյանը Ռիգայի քաղաքապետի հետ երրորդ անգամն է հանդիպում, ընդ որում՝ երեք ամիսը մեկ պարբերականությամբ: Հուլիսի 5-ին ինքն էր մեկնել Ռիգա, հոկտեմբերի 8-ին Ուշակովն էր ժամանել Հայաստան ու հանդիպել նրա հետ: Եվ ահա երեկ Տ. Մարգարյանը կրկին պաշտոնական այցով գնացել է Լատվիայի մայրաքաղաք: Ուշագրավը, սակայն, այս այցի առիթն է. Տ. Մարգարյանը գնացել է մասնակցելու Ռիգայի` եվրոպական մշակութային մայրաքաղաք հռչակման արարողությանը: Փաստորեն, Երեւանի քաղաքապետը մայրաքաղաքի խնդիրները լուծելու փոխարեն հսկայական գումարներ է ծախսում ճամփորդության վրա:

Մանրամասնները «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here