տուն Լուրեր «Ժողովուրդ».Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձի գործով Բակո Սահակյանն անձամբ է գնացել ԼՂՀ ոստիկանություն

«Ժողովուրդ».Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձի գործով Բակո Սահակյանն անձամբ է գնացել ԼՂՀ ոստիկանություն

417
0

1600076_580657792012454_1106049745_n2013թ. դեկտեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձի գործով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն անձամբ է գնացել ԼՂՀ ոստիկանություն եւ խիստ հանձնարարականներ տվել: Այս մասին երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Վիտալի Բալասանյանի եղբայրը’ Վաչիկ Բալասանյանը. «Սահակյանն ասել է, որ բոլոր ուժային կառույցները համատեղ քննություն տանեն եւ հատ-հատ այն բացահայտեն»: Վաչիկ Բալասանյանի տեղեկացմամբ՝ այդ օրը Բակո Սահակյանը եւ Վիտալի Բալասանյանը ոստիկանությունում հանդիպել են ու զրուցել. «Երկար քննարկում չի եղել, բայց զրուցել են: Ես վստահ եմ, որ այս գործով քննչական մարմինները լուրջ զբաղվում են, ու այն կբացահայտվի»: Հիշեցնենք, որ նշված օրը Բալասանյանի մեքենային ամրացված ինքնաշեն պայթուցիկը շրջադարձի վրա արգելակելու ժամանակ պոկվել եւ ընկել էր՝ ձախողելով պլանավորված պայթյունը: Մանրամասնները «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here