«Արդեն երկու օր է, ինչ «Ժողովուրդ»-ի լրագրողը նկատում է, թե ինչպես են որոշ երիտասարդներ երթուղայիններում ստուգումներ իրականացնում։ Նրանք առավոտյան՝ ժամը 10։30-ի սահմաններում, ապա երեկոյան նստում են թիվ 57 համարի երթուղայինը և իրենց ձեռքում գտնվող թերթիկի վրա ֆիքսում, թե քանի մարդ է նստում երթուղային տաքսի, քանիսը՝ իջնում։ Լրագրողը նկատել է, որ թերթիկների վրա նշվում է, թե արդյոք երթուղայինի վարորդը սահմանված կանգառում է կանգնում, թե կանգառից դուրս, և, առհասարակ, որքան մարդ կա երթուղայինում կանգնած, և որքանն են նստած։
Երբ «Ժողովուրդ»-ը փորձեց երիտասարդներից հետաքրքրվել, թե ինչ նպատակ է հետապնդում այդ ստուգումը և ում կողմից է իրականացվում, նրանք հրաժարվեցին պատասխանել. «Մի կազմակերպություն է այն իրականացնում, բայց չենք կարող ասել, թե որն է»։ Նշենք, որ 57 համարի երթուղայինի ուղղությունը սկսվում է Աջափնյակ վարչական շրջանից և ավարտվում «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։