«Իշխանական վերնախավում պտտվող խոսակցությունների համաձայն՝ Սերժ Սարգսյանի ամենահավանական իրավահաջորդն Արցախի նախագահ Բակո Սահակյանն է։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Հայաստանի նախագահի թեկնածուների առաջադրման պայմանների վերանայումը՝ ՀՀ-ում 10 տարվա պարտադիր բնակության ցենզի հետ կապված, արվում է՝ նաև հաշվի առնելով Բակո Սահակյանի հանգամանքը։ Թե ինչպիսի լուծում կտան այս հարցին ՀՀ Սահմանադրությունը փոխելու առաքելություն ստանձնած պաշտոնյաները, դեռ պարզ չէ, բայց որ Բակո Սահակյանին «առաջ տանելու» քայլերն իրականացվում են նաև եվրոպական երկրներում և մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ում, կարծես թե փաստ է։
Բազում շրջանակներ նրան մատուցում են իբրև հուսալի գործընկեր, փորձառու նախագահ և ադեկվատ մարդ, որն ի զորու է 2018-ին փոխարինել Սերժ Սարգսյանին։ «Ժողովուրդ»–ը պարզեց, որ Բակո Սահակյանը համարվում է ՀՀ-ում որոշումներ կայացնելու ոչ պաշտոնական մանդատ ունեցող ղարաբաղյան կլանի սիրելի և ընկալելի գործիչ՝ դրանից բխող հետևանքներով։ Մենք փորձեցինք այս հարցի շուրջ իմանալ նաև Սահակյանի տեսակետը՝ ճշտելով նրա տրամադրությունները, սակայն ղարաբաղցիների հարկատուների հաշվին ապրող նրա խոսնակը համառորեն հրաժարվում է զրուցել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։