տուն Մամուլ «Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը փորձում է կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան,...

«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը փորձում է կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան, սակայն ապարդյուն

127
0

ժողովուրդ«Տևական ժամանակ է՝ Սերժ Սարգսյանը փորձում է կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան, սակայն ապարդյուն։ Քանի դեռ Ս. Սարգսյանն ակտիվորեն զբաղված էր Հայաստանի եվրաինտեգրացիայով այդ այցը ոչ մի կերպ գլուխ չէր գալիս։ Հիմա՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունից հետո, ըստ «Ժոդովուրդ»–ի տեղեկությունների, Ս. Սարգսյանը կրկին ձեռնամուխ է եղել այդ գործին։ Նախնական պայմանավորվածություն կա, որ հոկտեմբերի 16-ին Պուտինը կայցելի Հայաստան։ Նա հոկտեմբերի 15-ին լինելու է Տուապսեում նավթի վերամշակման գործարանի բացմանը, որից հետո լինելու է Երևանում։ Սակայն մեր աղբյուրները պնդում են, որ այս հարցը վերջնական հստակեցված չէ։ Այս մասին «Ժողովուրդ»–ի հարցին ի պատասխան՝ ՀՀ Նախագահի նստավայրի հասարակայնության և տեղեկատվության միջոցների կապերի վարչությունից հայտնեցին, որ իրենք այլ պետությունների ղեկավարների՝ ՀՀ պետական, պաշտոնական կամ աշխատանքային այցերի մասին պաշտոնապես տեղեկացնում են «պատշաճ կարգով և ժամանակին»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here