«Նախագահ Վլադիմիր Պուտինի պատվին ՀՀ նախագահի նստավայրում կազմակերպված ճաշկերույթի ժամանակ ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն իրեն հատուկ հանդիսավոր ոճով մոտեցել է Պուտինին ու նվիրել իր գրքերից երկուսը։ Մեր աղբյուրների պնդմամբ՝ Պուտինը բավական սառն է արձագանքել Մամիկոնիչի նվերին։ Ա. Գեղամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց Պուտինին գրքեր նվիրելու փաստը, սակայն ասաց, որ ՌԴ նախագահը շատ ջերմ է ընդունել դրանք»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։