տուն Մամուլ «Ժողովուրդ». Ուրբաթ օրը ՀՀԿ-ն պատրաստվում է խորհրդի նիստ անցկացնել՝ քննարկելու ՀՀ ՎՊ...

«Ժողովուրդ». Ուրբաթ օրը ՀՀԿ-ն պատրաստվում է խորհրդի նիստ անցկացնել՝ քննարկելու ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի ապագայի հարցը

141
0

joxovurd«Ժողովուրդ»–ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ուրբաթ օրը ՀՀԿ-ն պատրաստվում է խորհրդի նիստ անցկացնել։ Գլխավորը լինելու է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ապագայի հարցը, ինչպես նաև քննարկվելու են ներքաղաքական որոշ խնդիրներ։

«Ժողովուրդ»–ը փորձեց Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից պարզել, թե ինչու է ՀՀԿ-ն ոչ թե գործադիր մարմնի, այլ խորհրդի՝ առավել ընդգրկուն նիստ հրավիրել։ «Օրակարգը կձևավորվի տեղում, իսկ խորհրդի նիստը, իհարկե, կանոնադրական պահանջ է, ըստ երևույթին կքննարկվեն և բյուջետային հարցեր, և կլինեն տարբեր քաղաքական հարցեր։ Չեմ կարծում, որ Իշխան Զաքարյանի հարցը կքննարկվի»,-նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here