տուն Մամուլ «Ժողովուրդ». Հրայր Թովմասյանը՝ սննդի և այլ անհրաժեշտ իրերի համար նախատեսվող գումարի բաշխման...

«Ժողովուրդ». Հրայր Թովմասյանը՝ սննդի և այլ անհրաժեշտ իրերի համար նախատեսվող գումարի բաշխման մասին

121
0

joxovurdԹերթն անդրադարձել է ՔԿՀ–ներում սննդի և այլ անհրաժեշտ իրերի սակավության խնդրին՝ զրուցելով նաև Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ. 

— Պարոն Թովմասյան, «Ժողովուրդ»–ը հրապարակել էր, թե ինչ է կատարվում ՔԿՀ-ներում։ Պաշտոնական թվերը, որ տրամադրել են ԱՆ-ն ու ՔԿՀ վարչությունը, հակասում են միմյանց։ Ու արդյունքում 144 մլն 455 հզ. դրամը հօդս է ցնդել։

— Պետք է նշեմ, որ 1 միլիարդը, որը կոնկրետ տրամադրվել է դատապարտյալների սննդի համար, լայն հասկացողություն է։ Դուք մի բան հաշվի չեք առել, որ մեկ միլիարդի մեջ մտնում են սննդամթերք և այլ պարագաներ՝ սկսած ատամի մածուկից, հիգիենիկ պարագաներից, անդրավարտիքից, մայկայից։ Այդ 144 մլն 455 հզ, դրամը վերաբերում է այդ պարագաներին։ Կրկնում եմ՝ դուք նշել էիք միայն սննդի փաստը, բայց դա երկու հոդված է նախատեսում՝ սնունդ և այլ պարագաներ։ (Հիշեցնենք, որ նույն Թովմասյանի ղեկավարած գերատեսչությունից մեզ փոխանցել են այսպիսի թվեր. «Ձեր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում եմ, որ 2012թ. պետական բյուջեով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց (դատապարտյալներ և կալանավորներ) սննդի համար նախատեսված է 1 մլրդ 3 մլն 920 հզ. 500 ՀՀ դրամ, իսկ կենցաղային իրերի համար՝ 127 մլն 436 հզ. 200 ՀՀ դրամ»–խմբ.)։

— Բայց մեզ տված պատասխանն ավելի քան հասկանալի էր, ու Ձեր ներկայացրած հիմնավորումը, մեղմ ասած, արդարացված չէ։ Իսկ ինչպե՞ս եք մեկնաբանում այն երևույթը, որ դատապարտյալների հարազատները «պարկերով սնունդ» են բերում նրանց համար, որ սովամահ չլինեն։ Բա պետական միջոցները որտեղ են ծախսվում։

— Մենք դատապարտյալներին սնունդ տանելն ազատականացրել ենք 8-9 տարի առաջ։

— Բայց այս կարգի ազատականացում, որ հարազատներն անգամ հաց են տանում, սպիտակեղեն, ջուր…

— Այո։ Դուք միայն եղել եք «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներում։ Բայց եթե գնաք «Սևան» ՔԿՀ, այնտեղ կտեսնեք, որ ոչ մեկ ոչինչ չի տանում։

— Պարոն Թովմասյան, մենք միայն փաստերով ենք խոսում։ Փաստ է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրավիճակը լուրջ է։

— Որովհետև «Նուբարաշեն»–ում նախնական կալանքի տակ են, դեռևս նոր են, ամենամեծ հոսքերն են։ Այլ ՔԿՀ-ում Դուք նման բան չեք տեսնի։

— Ըստ Ձեզ՝ 1 բանտարկյալի սննդի համար օրական ծախսվող 501 դրամ նորմալ է։

— Այդ շրջանակներում հնարավոր է նորմալ կերակուրով ապահովել։ Ներողություն, վերջ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here