Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ հունվարի 13-ին տեղափոխված նորակոչիկ Մհեր Խլղաթյանի գործով զարգացումները շարունակվում են: Հունվարի 15-ին զինվորի ծեծի գործով ձերբակալվել է երկու անձ` զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Արմենի Օհանյանը եւ նույն զորամասի բուժծառայության պետ, բուժծառայության կապիտան Արման Դավիթի Թադեւոսյանը: Նրանք ձերբակալվել են ՀՀ ՔՕ 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` մի խումբ անձանց կողմից զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում ստորադասին ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը: «Ժողովուրդ»-ը հունվարի 15-ի համարում գրել էր, որ սույն գործով եւս մեկ անձ կձերբակալվի: Երեկ ՊՆ քննչական ծառայության լրատվության հետ կապերի բաժնի սպա Մերի Սարգսյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ այս գործով ձերբակալվել է զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հրաչ Սամվելի Մնացականյանը: Եվ այսպես, ձերբակալվածների թիվը հասավ երեքի:
Մանրամասնները «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում