տուն Մամուլ «Ժողովուրդ». ՀՀԿ շարքային անդամներին պարտադրվել է 200-ական դրամ անդամավճա՞ր հավաքել

«Ժողովուրդ». ՀՀԿ շարքային անդամներին պարտադրվել է 200-ական դրամ անդամավճա՞ր հավաքել

157
0

joxovurd«Իրազեկ աղբյուրներից «Ժողովուրդ»–ը տեղեկացավ, որ վերջին շրջանում Հանրապետական կուսակցության շարքային անդամներին պարտադրվել է 200-ական դրամ անդամավճար հավաքել։ Մեր տեղեկություններով պետական գրեթե բոլոր գերատեսչություններում՝ սկսած կրթական հաստատություններից, ղեկավարներն իրենց ենթականերին ասել են, որ պետք է մուծել անդամավճարները։

Աշխատակիցներն էլ, բնականաբար, առանց «ծպտուն» հանելու կատարում էն հրահանգը։ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանից «Ժողովուրդ»–ը փորձեց պարզել, թե ինչու են իրենց կուսակիցներին ստիպում 200 դրամ հավաքել. «Իրականում նման բան չկա, ՀՀԿ-ում անդամավճար ովքեր վճարում են, ով ինչքան կարողանում է, այդքան է վճարում՝ 1 լումայից սկսած»։ Բայց «Ժողովուրդ»–ին հայտնի է, որ ՀՀԿ-ն սկսել է ակտիվանալ և նոր մարդկանց է անդամագրում։ Այս մասով Սահակյանը պատասխանեց. «Սովորական պրոցես է, ինչպես միշտ, որևէ ակտիվանալու խնդիր չկա»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here