տուն Մամուլ «Ժողովուրդ». ՀՀԿ-ականները փորձում են Փոստանջյանին ԵԽԽՎ պատվիրակության կազմից հանելու իրավաբանորեն անխոցելի մեխանիզմներ...

«Ժողովուրդ». ՀՀԿ-ականները փորձում են Փոստանջյանին ԵԽԽՎ պատվիրակության կազմից հանելու իրավաբանորեն անխոցելի մեխանիզմներ մշակել

135
0

 

joxovurd«ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտնվել է երկու քարի արանքում, թեև Զարուհի Փոստանջյանի ստրասբուրգյան հայտնի սկանդալից հետո հայտարարեց, որ նրան ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմից հանելու է, այնուամենայնիվ, չի կարող անաղմուկ կերպով իրագործել այդ մտադրությունը։ Եվ հիմա ՀՀԿ-ականները փորձում են իրավաբանորեն անխոցելի մեխանիզմներ մշակել։ Ինչպես պնդում են «Ժողովուրդ»–ի աղբյուրները, Աբրահամյանը նույնիսկ այդ գործը հանձնարարել է ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին, քանի որ լինելով պատվիրակության ղեկավար՝ նա իր մեղքի բաժինն ունի Փոստանջյանի հարցը հնչելու գործում։ Այս օրերին Դ. Հարությունյանը պատվիրակության կազմը վերաձևելու մոդելներ է փորձում մշակել։ «Ժողովուրդ»–ի հարցին ի պատասխան՝ նա ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այդ լուրերը. «Եթե անգամ մշակելու լինեմ, ձեզ այդ մոդելի մասին չեմ ասի»։ Միայն ասաց, թե ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմի փոփոխություն դեռևս տեղի չի ունեցել. «Ենթադրում եմ, որ այո, կլինի փոփոխություն, իսկ թե ինչ եղանակով, չեմ կարող ասել»–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here