«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի անունը վերստին շոշափվում է քրեական իրադարձությունների համատեքստում։ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ բանկի վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանին օրերս ձերբակալել են։ Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովիկ Հովսեփյանի եղբայրը՝ Հակոբ Հովսեփյանը, սկսել է բանկի գնման գործընթացը։ Նա նախևառաջ աուդիտորական կազմակերպության միջոցով փորձել է պարզել, թե ինչ իրավիճակ է բանկում։ Աուդիտորները պարզել են, որ «Հայբիզնեսբանկ»-ի վարչության նախագահ Արա Կիրակոսյանը 100-ավոր միլիոնի հասնող ֆինանսական կորուստներ է տվել, ավելին՝ եղել են աշխատակիցներ, որոնք ինչ-ինչ մարդկանց առանց գրավի վարկեր են տրամադրել և այլն։ Արդյունքում՝ վաճառքի գործարքը չի կայացել։
«Հայբիզնեսբանկ»-ից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ բանկի խորհրդի նախագահը փոխվել է, բանկը նորմալ աշխատում է, և որևէ խնդիր չկա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։