տուն Մամուլ «Ժողովուրդ». Կառավարությունը միայն հոկտեմբեր ամսում մոտ 2 մլն դրամ է ծախսել ԿԲ–ից...

«Ժողովուրդ». Կառավարությունը միայն հոկտեմբեր ամսում մոտ 2 մլն դրամ է ծախսել ԿԲ–ից հուշանվերներ գնելու համար

149
0

joxovurd«ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը պետական բյուջեից միայն հոկտեմբեր ամսվա ընթացքում մոտ 2 մլն դրամ է ծախսել Կենտրոնական բանկից հուշանվերներ գնելու համար։ Իսկ ԿԲ-ից նրանք գնել են ոսկյա հուշադրամներ։

«Ժողովուրդ»–ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերից պարզ է դառնում, որ հոկտեմբերի 10-ին կառավարությունը գնել է 13 հատ «Թորոս Ռոսլին» և 2 հատ «Սայաթ-Նովա», իսկ հոկտեմբերի 21–ին՝ 4 հատ «Թորոս Ռոսլին» և 2 հատ «Սուրբ Սարգիս» ոսկյա հուշադրամներ։ Փաստորեն, այն վարչապետը, ում կառավարման տարիներին Հայաստանում տնտեսությունն ուղղակի քայքայվել է, իսկ աղքատության մակարդակը 35 տոկոսն անցել է, ՀՀ պետբյուջեի հաշվին իրեն նման շռայլություններ է թույլ տալիս»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here