տուն Մամուլ «Ժողովուրդ». Կառավարությունը «լցրեց» պետբյուջեն՝ տուգանելով ոսկու շուկայի տնօրենին

«Ժողովուրդ». Կառավարությունը «լցրեց» պետբյուջեն՝ տուգանելով ոսկու շուկայի տնօրենին

115
0

joxovurd«Երևանի ոսկու շուկայում (ժողովրդի մեջ հայտնի բաղնիքի ոսկու շուկա) գրեթե մեկ շաբաթ տևած ստուգումներն արդեն դադարեցվել են։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, թե դեկտեմբերի 10-ին ոսկու շուկայում ստուգումներ են իրականացվելու։ Պատճառը քաղաքացիներից ստացված բողոքներն էին, ըստ որոնց՝ շուկայում աշխատանքային պայմանները, հակահրդեհային և սանիտարական վիճակը նորմալ չեն։ Վարչապետի հանձնարարականով ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության տեսչության, առողջապահության նախարարության տեսչությունների, գործակալությունների, արտակարգ իրավիճակների նախարարության տեսչության և պետական եկամուտների կոմիտեի կողմից ստուգումներ էին սկսվել։ Սակայն շուկայի աշխատակիցների շրջանակներում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ ստուգումներն այլ պատճառով են դադարեցվել։ Նրանց խոսքով՝ շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը մոտ 70 մլն դրամի չափով տուգանվել է։

Այսպիսով՝ Վաղարշին ներկայացված 70 մլն դրամ տուգանքով կարգավորվեցին ոսկու շուկայի սանիտարահիգիենիկ, հրդեհավտանգ խնդիրները, քանի որ իշխանությունները կատարեցին իրենց գերխնդիրը՝ Ամանորի նախաշեմին պետբյուջեն լցնել։ Բացի այդ՝ մի քանի տասնյակ ոսկերիչների անունով արձանագրություն է կազմվել։ Նաև որոշվել է, որ 2014-ի հունվարից ոսկերիչները գազով աշխատելու համար պետք է լիցենզիա ձեռք բերեն։ Իսկ մինչ այդ տնօրինությունն արդեն բարձրացրել է տաղավարների վարձերը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here