«Կանազի կայազորային-կլինիկական հոսպիտալում նոյեմբերի 2-ի կեսգիշերին ծեծի ենթարկված ու փախուստի դիմած չորս զինծառայողներից մեկի՝ Դավիթ Մարկոսյանի հայրը՝ Սամվել Մարկոսյանը, «Ժողովուրդ»–ի հետ զրույցում պատմեց կատարվածի մանրամասները և հայտարարեց, որ չի լռելու։ Ըստ նրա՝ զինվորներին ծեծի են ենթարկել հոսպիտալի պետ Սահակ Օհանյանը, ատամնատեխնիկ Արմեն Հովսեփյանը և հոգեբան Վաղինակ Հովհաննիսյանը։
«Ժողովուրդ»–ին հաջողվեց զրուցել նաև ծեծի ենթարկված Դավիթի հետ։ Վերջինս պատմեց, որ իր հետ փախուստի դիմած տղաները եղել են իր ընկերները՝ Ռազմիկը, Արոն և Արշակը. «Ես չգիտեմ, թե ինչից էր սկսվել կռիվը, ձայներ լսեցի կողքից, մտա սենյակ, տեսա՝ Ռազմիկին գցել են գետնին, ծեծում են։ Սուտ ա, որ ասում են, թե ծեծել են խմելու համար։ Նման բան չկա, քանի որ ոչ մի խմիչքի հետք չեն գտել։ Բայց մեզ նենց ծեծեցին, որ ջարդեցինք դռներն ու փախանք։ Ռազմիկն ընկել էր փողոցում, ահավոր վիճակ էր»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։