տուն Մամուլ «Ժողովուրդ». Ծրագրավորողները կարտագաղթեն

«Ժողովուրդ». Ծրագրավորողները կարտագաղթեն

143
0

 

joxovurd«Մեր աղբյուրների պնդմամբ՝այս օրերին ծրագրավորմամբ զբաղվող մի շարք երիտասարդներ նամակ են ուղարկել նախագահական նստավայր, կառավարություն, Աժ խմբակցություններին՝ նախագգուշացնելով որ կուտակային կենսաթոշակ օրենքի կիրառման դեպքում իրենք պարզապես կարտագաղթեն։

Բանն այն է, որ նրանց աշխատավարձը կազմում են 5-6 հազար դոլար, և օրենքի կիրառման դեպքում աշխատավարձի հսկա մասը մարդիկ ստիպված են վճարել որպես պարտադիր կուտակային կենսաթոշակ։ Ու եթե այդ պատճառով երիտասարդներն արտագաղթեն, ՏՏ ոլորտում պարզապես աղետալի վիճակ կլինի»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here