տուն Մամուլ «Ժողովուրդ». Ծառուկյանը հրահանգել է

«Ժողովուրդ». Ծառուկյանը հրահանգել է

103
0

joxovurd««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Աժ ԲՀԿ խմբակցության մի քանի անդամների հետ ու քննարկել, թե այսօրվա Աժ արտահերթ նիստում ԲՀԿ-ն ինչ պահվածք պիտի ունենա։ Նշենք, որ այսօր Աժ-ում քննարկվելու է 2014թ. բյուջեն։ Տեղեկացանք նաև, որ այսօր՝ մինչ Աժ նիստի մեկնարկը, Ծառուկյանը հանդիպելու է խմբակցության բոլոր անդամների հետ ու հրահանգելու է, որ իրենց ելույթներում շատ չփնովեն ՀՀ վարչապետին ու նրա գործունեությունը։

Փորձեցինք տեղեկությունը ճշտել ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից։ Նա ասաց, որ այսօր Աժ ԲՀԿ խմբակցությունը նիստից առաջ քննարկում է ունենալու. «Ուրեմն այսքան քննադատություններից հետո այս ամենը Ձեզ բավարար չէ, ու Դուք ինչ-որ ասեկոսեների՞ եք հավատում։ Մեր բոլոր որոշումները կայացվում են պարոն Ծառուկյանի հետ»։

Արդյո՞ք սա նշանակում է, որ Գագիկ Ծառուկյանը կմասնակցի արտահերթին. նրա խոսնակ Իվետա Տոնոյանից լուրը ճշտել չհաջողվեց»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here